Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Կկազմակերպվեն քննարկումներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին ՀՀ նոր կառավարության նոր ծրագրի առողջապահության ոլորտի դրույթները։
Այնուհետև նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախկին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին։ Հանրապետությունում դեղերի շրջանառության կարգավորման, դեղային քաղաքականության հստակեցման ուղղությամբ նախարարը հանձնարարեց կազմակերպել հարցի մանրազնին քննարկում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մտքերի փոխանակության արդյունքում հանձնարարական տրվեց նման քննարկում անցկացնել նաև պատանատոմիական ծառայությունում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով։
Կարևորելով առողջապահության համակարգում մասնագետներով ապահովվածությունն ու նրանց որակական պատրաստվածությունը, Արմեն Մուրադյանը հանձնարարեց շարունակել այդ ուղղությամբ սկսված աշխատանքները։
«Սա ռազմավարական նշանակության խնդիր է։ Այս ուղղությամբ մեր բոլոր միջոցառումներն ու քայլերը պետք է համահունչ լինեն ինչպես ժամանակակից բժշկագիտության նվաճումներին, այնպես էլ մեր երկրում առկա պահանջարկին։ Իսկ դրա համար առաջին հերթին հստակ պետք է պատկերացնենք առկա իրավիճակը, մեր կարիքները։ Մասնագետների որակավորման, հավատարմագրման ու կրեդիտավորման գործում մենք կարող ենք համագործակցել որոշակի ճանապարհ անցած, համապատասխան չափորոշիչներ ապահովող բժշկական մասնագիտական միավորումների հետ»,-ասաց նախարարը։
Երևանի պոլիկլինիկաների առկա իրավիճակը, հագեցվածությունն ու խնդիրներն Արմեն Մուրադյանն առաջիկայում կքննարկի առողջության առաջնային օղակի ղեկավարների հետ։ Իսկ մինչ այդ նախարարը բոլոր բուժաշխատողների առջև խնդիր դրեց շահառուների և հիվանդների հանդեպ բարեհամբույր և պատրաստակամ լինել։
Քննարկվեցին նաև պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունք ունեցող խմբերի շրջանում իրազեկման ավելի լայն աշխատանքներ տանելու և այլ հարցեր։
Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ